Մատչելիության հղումներ

Փլուզվել է Գյուլագարակ համայնքի Հոբարձի բնակավայր տանող կամուրջը


Գյուլագարակ համայնքի Հոբարձի բնակավայր տանող կամուրջը փլուզվել է այս գիշեր: Տեղացիներն «Ազատության» հետ զրույցում ասացին, որ այն հիմնանորոգվել է 6-7 տարի առաջ, բայց չի դիմացել Գարգառ գետի վարարմանը:

Կամրջի կողքով անցնում էր գյուղ մտնող գազատարը, որը ևս վնասվել է: Տեղում աշխատողները վերանորոգման աշխատանքներ էին կատարում: Նրանց ասացին, որ այս պահին գյուղի գազամատակարարումը դադարեցված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG