Մատչելիության հղումներ

Կանանց ֆուտբոլի 2027 թվականի առաջնությունը կանցկացվի Բրազիլիայում


ՖԻՖԱ-ի 74-րդ համագումարը, 17-ը մայիսի, 2024թ.
ՖԻՖԱ-ի 74-րդ համագումարը, 17-ը մայիսի, 2024թ.

Կանանց ֆուտբոլի 2027 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Բրազիլիայում։ ՖԻՖԱ-ի այսօրվա համագումարում Բրազիլիայի թեկնածությունը պաշտպանեցին ՖԻՖԱ-ի կոնգրեսի անդամ 119 ասոցիացիաներ։

2027-ի առաջնությունը համատեղ հյուրընկալելու հայտ էին ներկայացրել նաև Բելգիան, Նիդերլանդներն ու Գերմանիան։ Եվրոպական համատեղ հայտը 78 ձայն ստացավ։

Կանանց ֆուտբոլի 2027 թվականի աշխարհի առաջնությունը հոբելյանական է՝ դա լինելու է 10-րդ առաջնությունը և առաջինը, որ կանցկացվի Հարավամերիկյան մայրցամաքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG