Թենիսիստուհի, WTA վարկանիշով աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանն այսօր Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը հայկական անձնագիր է ստացել։ Այս մասին գրառումը տեղ է գտել դիվանագիտական ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում։
Դեսպանատունը նաև հրապարակել է Ավանեսյանի լուսանկարը՝ նոր անձնագրով՝ Հայաստանի դրոշի ֆոնին։
Նախկինում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող 21-ամյա Ավանեսյանը Հայաստանի քաղաքացիություն ստանալու մասին հայտարարել էր օրերս՝ Instagram-ի իր էջում։ Թենիսիստուհու խոսքով՝ առաջիկա երկուշաբթի Ցինցինաթիում մեկնարկող մրցաշարին ինքը հանդես կգա արդեն Հայաստանի դրոշի ներքո։