Մատչելիության հղումներ

Telegram-ը կբացահայտի օգտատերերի հեռախոսներն ու IP հասցեները


Իշխանությունների խնդրանքով Telegram-ը կբացահայտի օգտատերերի հեռախոսներն ու IP հասցեները։ Այսօր այս մասին ասել է հավելվածի հիմնադիր և գործադիր տնօրեն Պավել Դուրովը։

«Հանցագործներին Telegram որոնումը չարաշահելուց հետագայում զերծ պահելու համար մենք թարմացրել ենք մեր ծառայության պայմանները և գաղտնիության քաղաքականությունը», - գրել է Դուրովը Telegram-ում՝ հավելելով, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում մոդերատորների թիմը, օգտագործելով արհեստական ինտելեկտը, Telegram Search-ը շատ ավելի անվտանգ է դարձրել:

«Բոլոր խնդրահարույց բովանդակությունը, որը մենք հայտնաբերել ենք Search-ում, այլևս հասանելի չէ», - գրել է Դուրովը:

Միլիարդատեր Դուրովը, որ ունի Ռուսաստանի, Ֆրանսիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կարիբյան կղզիների Սենթ Քիթս և Նևիս կղզիների քաղաքացիություն, օգոստոսի 24-ին ձերբակալվել է Փարիզում։ Նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հանցագործությունների համար։ Ֆրանսիայի դատախազությունը պնդում է, որ նա հրաժարվել է իրավապահներին տրամադրել ծանր հանցագործությունների հետաքննության համար անհրաժեշտ տեղեկատվություն, ներքաշված է եղել կիբերհանցագործությունների և փողերի լվացման մեջ։

Ընդհանուր առմամբ ֆրանսիացի քննիչները Դուրովին 6 տարբեր հանցագործությունների մեջ են կասկածում։ Պավել Դուրովն ազատ արձակվեց 5 միլիոն եվրո գրավի դիմաց՝ առանց Ֆրանսիայի տարածքը լքելու իրավունքի, նա նաև պարտավոր է շաբաթը երկու անգամ անձամբ ներկայանալ ոստիկանություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG