Մատչելիության հղումներ

Թել Ավիվի հին քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել անցորդների վրա, հաղորդվում է մի քանի զոհի մասին


Կրակոցից տուժածներին տեղափոխում են հիվանդանոց, 1-ւ հոկտեմբերի, 2024թ․
Կրակոցից տուժածներին տեղափոխում են հիվանդանոց, 1-ւ հոկտեմբերի, 2024թ․

Թել Ավիվի Յաֆֆա հին քաղաքում անհայտ անձինք երեկ երեկոյան կրակ են բացել անցորդների վրա։

Իսրայելի ոստիկանությունը սա ահաբեկչություն է որակել։ Բժիշկներն ու լրատվամիջոցները հայտնում են մի քանի զոհերի և վիրավորների մասին։

Ըստ ոստիկանության՝ հարձակվողները երկուսն են եղել, երկուսն էլ «տեղում վնասազերծվել են»։ Ոստիկանությունը հայտնել է չորս զոհի և յոթ վիրավորի մասին։

Ոստիկանները դեպքի վայրում փորձում են վնասազերծել հավանական կրակ արձակած անձանց, 1-ը հոկտեմբերի, 2024թ․
Ոստիկանները դեպքի վայրում փորձում են վնասազերծել հավանական կրակ արձակած անձանց, 1-ը հոկտեմբերի, 2024թ․

The Times of Israel-ը, վկայակոչելով Իսրայելի աղետների բժշկության ազգային ծառայությունը, գրում է 8 զոհի մասին։

Իսրայելի շտապօգնության ծառայության գլխավոր տնօրեն Էլի Բինը հայտարարել է, որ կրակոցի երկու դեպք է միաժամանակ գրանցվել, մեկը Երուսաղեմի, մյուսը Գազայի փողոցներում։

Նշվում է, որ գրեթե նույն ժամին Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG