Մատչելիության հղումներ

Քանի որ Փաշինյանը չի ուզում հեռանա, ուրեմն պետք է հեռացվի. Բագրատ սրբազան


«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Վանաձորում է։ Նրանք այնտեղ հասան ավտոերթով, ապա քայլեցին դեպի Արցախ պուրակ։

Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան սրբազանը դիմավորեց Բագրատ սրբազանին։ Վերջինս հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ պայքարը վճռական փուլ է մտնում։

«Մենք ուզում ենք, որ իր բարի կամքով հեռանա (Նիկոլ Փաշինյանը-խմբ.), բայց քանի որ չի ուզում հեռանա, ուրեմն պետք է հեռացվի, հեռացվելու է», - ասաց նա։

Շարժման վարչապետի թեկնածուն նշեց՝ հունիսի 9-ը, երբ հանրահավաք է հրավիրված մայրաքաղաքում, ոչ թե վերջին, այլ ամենակարևոր ու առանցքային օրն է, իսկ դրանից հետո ամեն օր անելիքներ ունեն։

Բագրատ Գալստանյանը կրկին վստահեցրեց՝ հասնելու են վարչապետի հեռացմանը, սակայն թե ինչ ժամկետում, ինչպես, նա չասաց։

  • Կիրանցից սկիզբ առած շարժումը պահանջում է վարչապետի հրաժարականը։
  • Վերջին օրերին հայտարարեցին՝ փուլային պայքարի են դուրս եկել՝ այցեր մարզեր, հանրահավաքներ, կառավարական շենքերի մոտ ցույցեր։
  • Ընդդիմության վարչապետի թենածուն նաև երկխոսություն է պահանջում իշխանության ներկայացուցիչների հետ, սակայն նրա պահանջը, ըստ իշխանական պատգամավորների, մերժվել է:
  • Իշխանությունները հայտարարում են՝ երկրում ներքաղաքական լարված իրավիճակ չկա, հավելում, թե շարժումը մարում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG