Մատչելիության հղումներ

Դարոն Աճեմօղլուն արժանացավ տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի


Տարոն Աճեմօղլու, Սայմոն Ջոնսոն, Ջեյմս Ռոբինսոն
Տարոն Աճեմօղլու, Սայմոն Ջոնսոն, Ջեյմս Ռոբինսոն

Ծնունդով Ստամբուլից, ազգությամբ հայ Դարոն Աճեմօղլուն արժանացավ տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի։ Նա այս մրցանակը կիսում է տնտեսագետ Ջեյմս Ռոբինսոնի և հետազոտող Սայմոն Ջոնսոնի հետ։

Աճեմօղլուն ու Ռոբինսոնը «Ինչու են ձախողվում պետությունները» (Why nations fail) համաշխարհային ճանաչում ունեցող գրքի հեղինակներն են։

Ըստ Կոմիտեի՝ Աճեմօղլուն, Ռոբինսոնն ու Ջոնսոնը Նոբելյան մրցանակին արժանացել են «ինստիտուտների ձևավորման և բարեկեցության վրա դրանց ազդեցության վերաբերյալ ուսումնասիրությունների համար»։

Արարողության ընթացքում Նոբելյան կոմիտեն հեռախոսով կապ հաստատեց տնտեսագետի հետ, Աճեմօղլուն չթաքցրեց՝ նորությունն իրական շոկ է իր համար։

Աճեմօղլուն և Ռոբինսոնը ժամանակակից ինստիտուցիոնալ տնտեսագիտության հիմնական հետազոտողներն են: Դարոն Աճեմօղլուն ԱՄՆ Մասաչուսսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է։

Նա հայկական ծագումով երկրորդ Նոբելյան մրցանակակիրն է։ 2021-ին Բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացավ մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG