Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 19-ին աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգ: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը, այցի օրակարգը, սակայն, չի հաղորդվում։
Նախարարն ավելի վաղ Ֆրանսիայում էր։
Հայաստանն ու Ֆրանսիան երեկ հայտարարեցին, որ «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։