Ուկրաինայի Սումիի մարզում հոկտեմբերի լույս 22-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնում է տեղի վարչակազմը։
ԱԹՍ-ն, ըստ մարզպետարանի հաղորդման, հարվածել է մասնավոր հատվածի բնակելի շենքերից մեկին։
Տեղի իշխանությունները պնդում են, որ գիշերը սահմանամերձ Սումիի շրջանի վրա 25 «Շահեդ» է խոցվել։
Ռուսական զորքերը պարբերաբար գնդակոծում են Սումիի շրջանը՝ հարվածներ հասցնելով էներգետիկ և ենթակառուցվածքային օբյեկտներին։ Հոկտեմբերի 20-ին էլեկտրակայանի վրա հարվածից Սումիի շրջանի Ռոմենսկի համայնքում ավելի քան 100 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության։
Ռուսաստանի երկու շրջանների իշխանություններն էլ այսօր, իրենց հերթին, հայտնել են, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են երեք սպիրտ արտադրող գործարանների վրա: Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող Տամբովի մարզում ԱԹՍ-ի հարվածից հրդեհ է բռնկվել «Բիոխիմ» թորման գործարանում։ «Բիոխիմը պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքներ է արտադրում և իրականացնում է շաքար պարունակող հումքի (ճակնդեղի մելաս) տարբեր տեսակի սպիրտների համալիր վերամշակում», - ասվում է ընկերության կայքում: