Մատչելիության հղումներ

Ստոկհոլմը Թեհրանին մեղադրում է հաքերային հարձակումների մեջ


Իրանի անվտանգության ծառայությունն է կանգնած Շվեդիայում հաքերային հատուկ գործողությունների հետևում, որի շրջանակներում հաքերները հազարավոր SMS-ներ են ուղարկել շվեդ օգտատերերին՝ կոչ անելով վրեժ լուծել 2023 թվականին Ղուրանի այրման համար։ Այս մասին հայտարարում է սկանդինավյան երկրի դատախազությունը։

Ավագ դատախազ Մատս Լյունգկվիստի խոսքով` նախաքննությունը պարզել է, որ «հենց իրանական պետությունն է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջոցով հրահրել SMS ծառայություններ մատուցող շվեդական ըներկության տվյալների արտահոսքը», ըստ շվեդ պաշտոնյայի, իրանցի հաքերների ինքնությունը պարզվել է։

Անցած ամառ Շվեդիայում Ղուրանի այրման մի շարք դեպքեր են տեղի ունեցել, ինչը զանգվածային անկարգությունների, Ստոկհոլմի և Միջին արևելքի մի շարք երկրների միջև լարվածության պատճառ էր դարձել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG