Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռավար հանդիպում է անցկացնում այն դաշնակիցների հետ, որոնք պատրաստ են աջակցել Ուկրաինայի անվտանգությանը։ Բանակցություններից առաջ Քիր Սթարմերը հայտարարություն է տարածել, որով պնդել է՝ «Պուտինը լրջորեն չի վերաբերվում խաղաղության պայմանագրին»։
«Եթե Ռուսաստանը վերջապես գա բանակցությունների, մենք պետք է պատրաստ լինենք վերահսկելու հրադադարը՝ երաշխավորելով, որ դա լուրջ և տևական խաղաղություն է։ Եթե դա տեղի չունենա, ապա մենք պետք է մեր բոլոր ջանքերը գործադրենք Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու համար, որպեսզի վերջ դնենք այս պատերազմին», - ասել է Սթարմերը։
Ավելի վաղ նա հայտարարել էր, թե Մեծ Բրիտանիան պատրաստ է հրադադարի հաստատման դեպքում խաղաղապահ զորք տեղակայել Ուկրաինայում։ Առաջարկը պաշտպանել էր նաև Ֆրանսիայի առաջնորդը, մի շարք այլ երկրներ, սակայն, պնդում են, թե առայժմ վաղ է այդ մասին խոսել։
Սթարմերը Ուկրաինայի հարցով հեռավար հանդիպում է անցկացնում
