Մատչելիության հղումներ

Սթարմերը գերմանացի առաջնորդների հետ կքննարկի տնտեսական և պաշտպանական համաձայնագիրը


Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը գերմանացի առաջնորդների հետ այսօր կքննարկի տնտեսական և պաշտպանական կարևոր համաձայնագիրը։

Գերմանիա և Ֆրանսիա երկօրյա այցի ընթացքում փորձ է արվելու վերականգնել դաշինքի մնացած երկրների հետ հարաբերությունները: Սթարմերը նաև բանակցություններ կվարի գործարար ոլորտի ներկայացուցիչներ հետ, այդ թվում՝ գերմանական Rheinmetall զենք արտադրող ընկերության գործադիր տնօրեն Արմին Փափերգերի հետ։

Վերջինս, ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, անցած ամիս եղել է ռուսական մահափորձի թիրախ: Կրեմլը, սակայն, դրանք կեղծ լուրեր է որակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG