SpaceX ընկերության Starlink արբանյակային ինտերնետն արդեն Հայաստանում է, X-ի իր էջում գրել է միլիարդատեր, SpaceX-ի հիմնադիր, ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը։
Հայաստանն, ըստ Մասկի, «դարձավ 130-րդ երկիրը, որտեղ հասանելի է Starlink գերարագ ինտերնետը»։
Հայաստանում Starlink-ի հասանելիության մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն էլ նշել է, որ Starlink-ի ծառայությունները Հայաստանում ապահովում են արագ արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։
Starlink-ը գլոբալ արբանյակային կապի համակարգի նախագիծ է: Այն 2002 թվականին մշակվել է SpaceX-ի կողմից: Starlink համակարգի նպատակն է Երկիր մոլորակի ցածր ուղեծրում տեղակայված մեծ քանակությամբ արբանյակների միջոցով ամբողջ աշխարհի օգտատերերին անվճար ինտերնետ ապահովել: