Ստամբուլի քաղաքային խորհուրդն այսօր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել, որը պետք է փոխարինի նախորդ շաբաթ ձերբակալված Էքրեմ Իմամօղլուին։
Reuters-ի տեղեկություններով՝ այս պաշտոնում ընտրվել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Նուրի Ասլանը։ Նրա օգտին են քվեարկել 314 հոգանոց խորհրդի անդամներից 177-ը։ «Արդարություն և Զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Զեյնել Աբիդին Օքուլը 125 ձայն է ստացել։