Ռուսաստանում բացվեց Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը։ Սա Ռուսաստանում կազմակերպվող տնտեսական ամենախոշոր ֆորումն է, որն անցկացվում է 27-րդ անգամ։
Ըստ կազմակերպիչների՝ այս տարի ֆորումին 136 երկրներից մասնակցում են 17 հազար հյուրեր և մամուլի 3 հազար 400 ներկայացուցիչներ։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Վլադիմիր Պուտինը մասնակցելու և ելույթ է ունենալու ուրբաթ օրվա լիագումար նիստին։ Պլանավորված են Պուտինի երկկողմ հանդիպումները Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվայի, Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեի և այլ մասնակիցների հետ։
Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումը շարունակվելու է մինչև շաբաթ օրը։
Ուկրաինա ներխուժելու պատճառով Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ են սահմանվել։ Արևմտյան նախկին գործընկերները ֆորումին չեն մասնակցում։