Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը բեռնափոխադրողներին հորդորում է Վրաստանից Հայաստան մուտքն ապահովել հիմնականում «Բավրա»-ով


Պետական եկամուտների կոմիտեն բեռնափոխադրողներին հորդորում է Վրաստանից Հայաստան մուտքն ապահովել հիմնականում «Նինոծմինդա»-«Բավրա» անցակետով։

Հորդառատ անձրևների պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է «Բագրատաշեն» անցման կետով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

ՊԵԿ-ը հավելում է, որ «Գուգուտի-Գոգավան» անցման կետի վրացական կողմի թողունակությունը բավականին ցածր է, ինչը կարող է հանգեցնել մեծ հերթերի։

«Ազատություն»-ն ավելի վաղ հաղորդել է, որ «Բագրատաշեն»-ում կուտակումներ են։

Առավոտյան հաղորդվեց, որ Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից, կան փլուզումներ և փակ ճանապարհներ, նախնական տեղեկություններով՝ մեկ զոհ։

«Ազատության» թարմացվող լրահոսը՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG