Գերմանացի սոցիալ-դեմոկրատները կանցլեր Օլաֆ Շոլցի թեկնածությունն են առաջադրել նույն պաշտոնում՝ առաջիկա արտահերթ ընտրություններում։
Կուսակցության շարքային անդամները պետք է հաստատեն Շոլցի թեկնածությունը հունվարի 11-ին կայանալիք համաժողովում:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում բուռն հանրային քննարկումներ են ծավալել կանցլերի քաղաքական ապագայի շուրջ։ Հնչում է պահանջ Շոլցի փոխարեն առաջադրել պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսովին, սակայն վերջինս հրաժարվել է առաջադրումից՝ իր աջակցությունը հայտնելով Շոլցին։
Սպասվում է, որ վաղաժամկետ ընտրությունները կանցկացվեն փետրվարին։ Գերմանիայում իշխող կոալիցիան փլուզվել էր՝ 2025 թվականի բյուջեի շուրջ տարաձայնությունների պատճառով։