Մատչելիության հղումներ

Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին անգամ մասնակցել է կառավարության նիստին


Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցո, արխիվ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցո, արխիվ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն իր դեմ իրականացված մահափորձից հետո առաջին անգամ այսօր մասնակցել է կառավարության նիստին, հաղորդում է Սլովակիայի հանրային հեռուստատեսությունը։

Մայիսի 15-ին տեղի ունեցած մահափորձի հետևանքով Ֆիցոն մի քանի հրազենային վնասվածքներ էր ստացել, նրան մի քանի անգամ վիրահատել էին։

Մահափորձի հեղինակը 71-ամյա գրող Յուրայ Ցինտուլան է։

Սլովակիայի Գլխավոր դատախազության փոխանցմամբ, նրան ահաբեկչության մեղադրանք է ներկայացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG