Սիրիայի նոր իշխանությունների հսկողության ներքո գործող անվտանգության ուժերն այսօր լայնածավալ հատուկ գործողություն են սկսել երկրի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Հոմսում, հաղորդում է AP գործակալությունը, որի տեղեկություններով զրահամեքենաների օժանդակությամբ իրականացվող գործողության նպատակը Բաշար Ասադի կողմնակիցների հայտնաբերումն ու չեզոքացումն է։
Սրան զուգահեռ Սիրիայի նոր կառավարությունը հայտարարել է, որ Հոմսում հատուկ կետեր են բացվել, որտեղ նախկին կառավարական բանակի մարտիկները կարող են գրանցվել և հանձնել իրենց մոտ պահվող զենքը։