Մատչելիության հղումներ

Սիրիական Քուրդիստանի վարչակազմը չի ընդունում նոր, անցումային կառավարությունը


Համայի հրապարակ, Սիրիա
Համայի հրապարակ, Սիրիա

Սիրիական Քուրդիստանի վարչակազմը հայտարարել է, թե չի ընդունում երկրի նոր, անցումային կառավարությունը, որը ձևավորվել էր Ասադի վարչակազմի տապալումից 4 ամիս անց։

Երկիրը փաստացի առաջնորդող Ահմեդ ալ-Շարաան երեկ ներկայացրել էր 23 անդամ ունեցող նոր կաբինետը, որտեղ հիմնականում նրա աջակիցներն են, կան նաև ներկայացուցիչներ ալավիական ու քրիստոնյա համայնքներից, այդ թվում՝ մեկ կին նախարար՝ Սիրիայի պատմության մեջ առաջին անգամ։

Քրդական համայնքից նոր կառավարության կազմում ընգրկվել էր մեկ ներկայացուցիչ, որը, սակայն, Սիրիական Քուրդիստանից չէ։

«Ցանկացած իշխանություն, որը չի արտացոլում երկրի բազմազանությունն ու բազմակարծությունը, չի կարող ապահովել Սիրիայի պատշաճ կառավարումը»,- հայտարարել են քրդերը, հավելելով, թե հանձնառու չեն իրագործել անցումային կառավարության ընդունած որոշումները։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG