Մատչելիության հղումներ

Սի Ծինփինը կայցելի Ղազախստան ու Տաջիկստան, կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին


Չինաստանի նախագահ Սի Ծինփին, արխիվ
Չինաստանի նախագահ Սի Ծինփին, արխիվ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հուլիսի 2-6-ը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, պետական այցեր կկատարի Ղազախստան և Տաջիկստան, կիրակի օրը հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Տաջիկստանի և Ղազախստանի ղեկավարներն են Չինաստանի նախագահին իրենց երկրներ այցի հրավեր արել։

ՇՀԿ-ն քաղաքական և անվտանգության կազմակերպություն է, ստեղծվել է Չինաստանի և Ռուսաստանի կողմից 2001 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG