Մատչելիության հղումներ

Շվեդիան քննում է Բալթիկ ծովով անցնող մալուխների վնասման հանգամանքը


Ֆինլանդիայից Գերմանիա մալուխ է անցկացվում՝ Բալթիկ ծովի հատակով, 2015թ․
Ֆինլանդիայից Գերմանիա մալուխ է անցկացվում՝ Բալթիկ ծովի հատակով, 2015թ․

Շվեդիան քննում է նոյեմբերի 17-ին և 18-ին Բալթիկ ծովի հատակով անցկացված կապի մալուխների վնասման հանգամանքները, քանի որ միջադեպը տեղի է ունեցել Շվեդիայի տնտեսական գոտում։ Երեքշաբթի օրը շվեդ դատախազները նախաքննություն են սկսել՝ դիվերսիայի կասկածանքով։

Անցած կիրակի Շվեդիայից Լիտվա անցկացված կապի մալուխն էր խափանվել, հաջորդ օրը՝ Ֆինլանդիայից Գերմանիա անցկացված կապուղին։ Կասկածները Չինաստանի և Ռուսաստանի կողմն են։

Որոշ եվրոպական կառավարություններ մեղադրել էին Ռուսաստանին՝ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների դեմ հիբրիդային հարձակումների սրման համար: Մասնավորապես, Ֆինլանդիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարության մեջ խորը մտահոգություն էին հայտնել տեղի ունեցածի առնչությամբ և կասկած հայտնել, որ մալուխի վնասելը «հիբրիդային պատերազմի» մաս է։

Չորեքշաբթի օրը Ռուսաստանը հերքել է մալուխների վնասմանն իր առնչությունը։

Սուզանավը գցում է մալուխը Բալթիկ ծովի հատակը, Ֆինլանդիա, 12-ը հոկտեմբերի, 2015թ․
Սուզանավը գցում է մալուխը Բալթիկ ծովի հատակը, Ֆինլանդիա, 12-ը հոկտեմբերի, 2015թ․

Կասկածների առանցքում է նաև Չինաստանը, որի բեռնատար նավը խափանումների ժամանակ եղել է մոտակայքում։ Դանիայի ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ դանիական նավն այժմ հսկողության տակ է պահում չինական այդ բեռնատար նավը։

Չորեքշաբթի օրը Չինաստանի կառավարության խոսնակը հերքել է կասկածները, նշելով, որ իշխանությունները պահանջում են իրենց նավերից խստորեն պահպանել ծովագնացության միջազգային օրենքներն ու կանոնակարգերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG