Մատչելիության հղումներ

Շրի Լանկան Մոսկվայից փոխհատուցում է պահանջում Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված իր քաղաքացիների ընտանիքների համար


ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկո, արխիվ
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկո, արխիվ

Շրի Լանկայի պատվիրակությունը Մոսկվայում վարած բանակցություններում բարձրացրել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված իրենց 17 քաղաքացիների ու նրանց ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հարցը։

Շրի Լանկայի պետնախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի հետ։ Քննարկվել են նաև հավաքագրված քաղաքացների ստորագրած պայմանագրերը չեղարկելու, վիրավորներին ևս փոխհատուցում հատկացնելու հարցերը, որոնց թիվը չի նշվում։

Ավելի վաղ Շրի Լանկայի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ քաղաքացիներից շատերը հավաքագրվել են խաբեությամբ։ Ռուսական կողմը վարձկաններին բարձր աշխատավարձ է խոստացել, աշխատանք թիկունքում և քաղաքացիություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG