Մատչելիության հղումներ

Շոլց․ «Բայդենի առողջական վիճակն ինձ չի մտահոգում»


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, արխիվ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, արխիվ

«Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի առողջական վիճակն ինձ չի մտահոգում», - այսօր հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։ Այդ մասին գերմանական կառավարության ղեկավարը խոսել է Բեռլինի օդանավակայանում՝ Վաշինգտոնում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ։

«Բայդենի հետ իմ բազմաթիվ զրույցներից ես կարող եմ միայն եզրակացնել, որ նա այս գագաթնաժողովը շատ լավ է նախապատրաստել։ Այնպես որ, կարծում եմ՝ սա շատ հաջողված հավաք է լինելու», - ասել է Շոլցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG