Մատչելիության հղումներ

Սերբիայում ցուցարարները կարմիր ներկ և քարեր են նետել քաղաքապետարանի շենքի վրա


Սերբիայում ցուցարարները նոյեմբերի 5-ին կարմիր ներկ և քարեր են նետել Նովի Սադի քաղաքապետարանի վրա՝ պահանջելով պատասխանատվություն 14 մարդու մահվան համար։

Սերբիայի երկրորդ ամենամեծ քաղաքում երկաթուղային կայարանում բետոնե ծածկի փլուզման հետևանքով զոհվել էր 14 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ էին ստացել։

Քաղաքապետարանի ապակե դռները կոտրվել են, երբ մի խումբ դիմակավորված անձինք հրկիզիչ սարքեր են նետել շենքի ներս։ Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել։

Ցուցարարները նաև գոմաղբ են թափել քաղաքապետարանի դիմաց:

Ցուցարարները պահանջում են Սերբիայի վարչապետի և Նովի Սադի քաղաքապետի հրաժարականը, ինչպես նաև անհապաղ ձերբակալել և պատժել կայարանում փլուզման մեղավորներին։

XS
SM
MD
LG