Կառավարության շենքի առջև են հավաքվել 2023 թվականի սեպտեմբերի 19-ի մարտական գործողությունների հետևանքով զոհվածների հարազատները:
Նրանք պահանջում են հանդիպում կառավարությունում․ խնդրում են, որ Հայաստանի իշխանությունները կազմակերպեն Արցախում հուղարկավորված իրենց որդիների արտաշիրիմումը:
Արցախում 2023-ի սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար հայեր ստիպված լքեցին իրենց տները, ընդհանուր առմամբ, ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց։ 181 զինծառայող ճանաչվեց զոհված։