2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունների կազմակերպման մեջ մեղադրվող և 2006 թվականից Գուանտանամոյի ամերիկյան ռազմաբազայում բանտարկված երեք անձինք համաձայնել են ընդունել իրենց մեղքը՝ ցմահ ազատազրկման դիմաց: Չորրորդ մեղադրյալը հրաժարվել է համաձայնությունից և կարող է կանգնել դատարանի առաջ։
«Մահապատժից, որպես հնարավոր պատիժ, հրաժարվելու դեպքում, երեք մեղադրյալները համաձայնել են իրենց մեղավոր ճանաչել, այդ թվում՝ 2 հազար 976 մարդու սպանության համար», - ասվում է ռազմական հանձնաժողովների գլխավոր դատախազ Արոն Ռուգաի երեկ հրապարակված նամակում:
Խալիդ Շեյխ Մոհամեդը, Վալիդ բեն Աթաշը և Մուստաֆա ալ-Հավսավին, մեղադրվում են Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի և Պենտագոնի վրա օդային հարձակումներ կազմակերպելու մեջ։ Այդ ահաբեկչությունը մոտ 3 հազար մարդու կյանք խլեց։
Ըստ մեղադրանքի՝ Խալիդ Շեյխ Մուհամեդը դեռ 1996 թվականին «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավար Ուսամա Բին Լադենին առաջարկել է առևանգված մարդատար ինքնաթիռները որպես հարվածային զենք օգտագործելու գաղափարը։ Ալ-Հավսավին մեղադրվում է ինքնաթիռներն առևանգողների ուսուցումը ֆինանսավորելու և նրանց տեղաշարժերը կազմակերպելու աջակցության համար, իսկ բեն Աթաշը եղել է Բին Լադենի և Մուհամեդի օգնականը և մասնակցել է ահաբեկչական խմբավորման անդամների ուսուցմանն ու վերապատրաստմանը։
Նշվում է, որ Խալիդ Շեյխ Մոհամմեդը առևանգված մարդատար ինքնաթիռները որպես հարվածային զենք օգտագործելու գաղափարն առաջարկել է Ալ-Քաիդա ահաբեկչական ցանցի ղեկավար Ուսամա բեն Լադենին դեռ 1996 թվականին։ Ալ-Հավսավին մեղադրվում է առևանգողների ուսուցումը ֆինանսավորելու և նրանց տեղաշարժերը կազմակերպելուն օգնելու մեջ, բեն Աթթաշը եղել է բեն Լադենի և Մուհամեդի օգնականը և մասնակցել է ահաբեկչական խմբավորման անդամների վերապատրաստմանը և վերապատրաստմանը:
Չորս մեղադրյալներն էլ 2003 թվականից կալանավորված են, նախ գտնվում էին Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի բանտում, ապա տեղափոխվել են Գուանտանամոյի բանտ:
2001 թվականի սեպտեմբեր 11-ին «Ալ-Ղայդայի» մահապարտ ահաբեկիչներն առևանգել են 4 ուղևորատար ինքնաթիռներ, որոնցից երկուսը մխրճվել են Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ-երկնաքերերի մեջ, մեկը հարվածել է Պենտագոնի համալիրին և ևս մեկը, որում պայքարի մեջ են ներքաշվել ահաբեկիչները և ուղևորները, վայր է ընկել Պենսիլվանիայի նահանգում:
2011-ի մայիսի 2-ին ամերիկյան հատուկ ստորաբաժանումը Պակիստանի տարածքում հայտնաբերել և ոչնչացրել է Ուսամա Բին Լադենին: Ամերիկացի զինծառայողները նրա դին տեղավորել են սավանի մեջ և մահմեդական արարողակարգով ուղեկցված աղոթքով, գցել են ծովը: