Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այցելել է երկրի հարավում հեղեղումներից տուժած շրջաններ:
Անցած շաբաթավերջին զոհվել է աղետի գոտի գործուղված հրշեջներից մեկը, ով փորձել է դուրս հանել ջրով շրջապատված տներում գտնվող բնակիչներին:
Հեղեղումները հաջորդել են մի քանի օր տևած հորդառատ անձրևներին: Շոլցն ասել է, որ հեղեղումներն ամբողջ աշխարհում բնության վրա մարդու գործունեության բացասական ազդեցության հետևանք են:
«Մենք ամեն բան կանենք կարիքավորներին օգնելու համար, մենք կգործադրենք մեր երկրին բնորոշ համերաշխության գործիքն, ինչը բազում անգամներ ենք արել, դա է Գերմանիան», - ասել է Շոլցը:
Նրա խոսքով, մարդկությունը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել կլիմայի վտանգավոր փոփոխությունները կասեցնելու համար: