Մատչելիության հղումներ

Սասուն Բադասյանն ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից


Հայաստանի ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ
Հայաստանի ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Հայաստանի նախագահի հրամանագրով Սասուն Բադասյանն ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

Հրամանագիրը, որը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում, Վահագն Խաչատուրյանը ստորագրել է սեպտեմբերի 6-ին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:

Ըստ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, որը նշված է հրամանագրում, պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է վեց ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա ընդունվելու կամ ՀՀ կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու դեպքում: Այլ մանրամասներ չեն հրապարակվում:

Բադասյանը 5-րդ կորպուսի հրամանատար էր նշանակվել անցած տարվա փետրվարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG