Երեկ՝ հունիսի 9-ին 2 անձ է դանակահարվել Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածում։ Նրանցից մեկը մահացել է, մյուսը՝ գտնվում է հիվանդանոցում։
Հունիսի 8-ին դանակահարվել է ևս մեկ մարդ, նա այժմ ծանր վիճակում հիվանդանցում է, «Ազատության»-ը փոխանցեցին Քննչական կոմիտեից՝ նշելով, որ ենթադրյալ հանացքը կատարողը ձերբակալվել է։
Կոմիտեն ավելի ուշ մանրամասներ կհայտնի։
Սարյան փողոցում անցած 3 օրերին «Գինու փառատոն» էր անցկացվում։