Մատչելիության հղումներ

Ռյուտե․ «Ռազմաճակատն Ուկրաինայում արևելքից շարժվում է դեպի արևմուտք»


ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե, արխիվ
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե, արխիվ

«Ռազմաճակատն Ուկրաինայում արևելքից դանդաղորեն շարժվում է դեպի արևմուտք», - այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ նշելով, որ իր ղեկավարած կառույցը կցանկանար «հակառակ դինամիկան տեսնել»։

Հյուսիատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով՝ այժմ Ուկրաինայում անհրաժեշտ է «ավելի շատ զենք և ավելի քիչ խոսակցություններ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին»։

«Մենք քննարկում ենք, թե որքան զենք է հարկավոր Ուկրաինային՝ խաղաղության բանակցությունների շուրջ Կիևի ամուր դիրքերն ապահովելու համար», - ընդգծել է դաշինքի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG