Մատչելիության հղումներ

Rutube-ը հեռացվել է AppStore-ից


Ռուսական Rutube-ը, որը համարվում է YouTube-ի այլընտրանք, հեռացվել է AppStore-ից (Apple գաջեթների համար նախատեսված հավելվածների խանութ)։

«Մեր հավելվածը հեռացվել է AppStore-ից: Սա ամերիկյան ընկերության պատժամիջոցների հետևանքն է»,- ասվում է ծառայության հաղորդագրությունում։

Rutube-ը խոստացել է «գործադրել բոլոր ջանքերը՝ հավելվածն AppStore վերադարձնելու համար»։

Ռուսաստանում YouTube-ի դանդաղեցման մասին հաղորդումների ֆոնին՝ Rutube-ը հայտնվեց AppStore և Google Play խանութների ամենաշատ ներբեռնվող հավելվածների եռյակում, ավելի վաղ գրել էր "Медуза"-ն: Հավելվածը դեռ կարելի է ներբեռնել Google Play-ից, Samsung Galaxy Store-ից և App Gallery-ից:

Հուլիսի 25-ին Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը հայտարարել էր, որ Ռուսաստանում YouTube-ում տեսանյութերի ներբեռնման արագությունը կնվազի 70 տոկոսով։ Օգոստոսի 8-ի առավոտյան Ռուսաստանից որոշ օգտատերեր արդեն հայտնեցին YouTube-ի հետ կապված խնդիրների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG