Մատչելիության հղումներ

Ադրբեջանում հասկանում են, որ ռուսաց լեզուն իրենց պետք կգա․ Պուտին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցում է լրագրողների հետ, Սանկտ Պետերբուրգ, 5-ը հունիսի, 2024թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցում է լրագրողների հետ, Սանկտ Պետերբուրգ, 5-ը հունիսի, 2024թ.

Ադրբեջանում ռուսաց լեզվին աջակցությունը վկայում է Ռուսաստանի հետ կապերի կարևորության մասին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արտասահմանցի մի խումբ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ։

«Ես գիտեմ, որ նախագահ Ալիևը մեծապես աջակցում է ռուսաց լեզվի ուսումնասիրությանը։ Սա տեսանելի է բոլոր վեկտորներում: Սա նշանակում է՝ Ադրբեջանի ղեկավարությունը ելնում է նրանից, որ ռուսաց լեզուն պետք կգա Ադրբեջանի քաղաքացիներին», - ասել է Կրեմլի ղեկավարը։

Պուտինը գոհունակությամբ է խոսել Մոսկվայի և Բաքվի հարաբերություններից՝ ընդգծելով, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգանում են «հաջող, հուսալի, շատ պրագմատիկ»:

«Մենք զգում ենք Ադրբեջանի ղեկավարության տրամադրվածությունը՝ միջպետական կապեր կառուցելու հենց փոխադարձ շահերի հիման վրա և, ես նույնիսկ կասեի, միմյանց նկատմամբ որոշակի համակրանքով: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել երեք հարյուր դպրոցների առկայությունը, որոնք գործում են ռուսերենով Ադրբեջանում», - հավելել է ՌԴ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG