Մատչելիության հղումներ

Ռուսաստանը չի հրավիրվի Ափհանման օրվա միջոցառումներին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը չի հրավիրվի հաջորդ շաբաթ կայանալիք Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 80-ամյակին նվիրված միջոցառումներին՝ հաշվի առնելով Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահականը։

Կազմակերպիչները ապրիլին ասել էին, որ նախագահ Վլադիմիր Պուտինին չեն հրավիրի, բայց Ռուսաստանի որոշ ներկայացուցիչների կողջունեն այնտեղ՝ որպես հարգանք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երկրի զոհերի։

Հիշատակի միջոցառումներին կմասնակցեն տասնյակ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Ռուս պաշտոնյաները նախկինում մասնակցել են Ափհանման օրվա միջոցառումներին, որ հետագայում անվանել են D-Day։

2014-ին D-Day-ի 70-ամյակի տոնակատարությունների ժամանակ Պուտինը միացավ Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի այն ժամանակվա առաջնորդներին՝ ձևավորելով այսպես կոչված «Նորմանդական ձևաչափը», որի նպատակն էր լուծել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG