«Արևմուտքն աշնանը կարող է Վրաստանում մայդան կազմակերպել», - պետական ТАСС գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք տեսնում ենք արևմտյան պետությունների ներկայացուցիչների փորձերը՝ լարել իրադրությունը Վրաստանում հոկտեմբերին կայանալիք ընտրությունների համատեքստում», - նշել է Գալուզինը՝ հավելելով, թե չի բացառվում, որ նպատակը «իշխանափոխության մայդանային սցենարի իրականացումն ու Ռուսաստանի սահմանների մոտ լարվածության ևս մեկ օջախ ստեղծելն է»։