Մատչելիության հղումներ

Ռուսներն անօդաչուներով հարձակվել են Կիևի, ուկրաինացիները՝ Վորոնեժի վրա


Ուկրաինա - ՀՕՊ համակարգը Կիևի երկնքում անօդաչու թռչող սարքեր է որսում, արխիվ
Ուկրաինա - ՀՕՊ համակարգը Կիևի երկնքում անօդաչու թռչող սարքեր է որսում, արխիվ

Այսօր առավոտյան Ռուսաստանն անօդաչուների կիրառմամբ հարձակվել է Կիևի վրա։ Ուկրաինայի մայրաքաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է ռուսական ուժերի արձակած բոլոր՝ ավելի քան վեց տասնյակ դրոնները, սակայն դրանց բեկորներից հրդեհ է բռնկվել։ Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հաղորդվում է, որ կրակն արագ մարվել է:

Ռուսական կողմն էլ հայտնում է Վորոնեժում ուկրաինական ուժերի կողմից անօդաչուներով հարձակման մասին, որի թիրախն, ըստ ռուսական աղբյուրների, զինամթերքի պահեստն էր։ Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևի խոսքով՝ դրոնների բեկորները հրդեհ են առաջացրել, «որը տարածվել է պայթուցիկ առարկաների վրա, և սկսվել է պայթյուն»։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Իշխանությունները հայտարարել են մի քանի գյուղերի տարհանման մասին։ Օստրոգոժսկի շրջանում արտակարգ դրություն է մտցվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Վորոնեժում անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին չի հաղորդել։ Գերատեսչության տվյալներով՝ գիշերը Կուրսկի և Բելգորոդի շրջանների վրա երկու անօդաչու թռչող սարք են խոցել։ ՌԴ ՊՆ-ը Կիևին է մեղադրել ։ Ուկրաինական կողմը չի մեկնաբանել հաղորդագրությունները:

XS
SM
MD
LG