Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, պայմանով, որ հաշվի առնվեն ներկայիս իրողությունները. Պուտին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական համաժողովում, Սանկտ Պետերբուրգ, 7 հունիսի, 2024թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական համաժողովում, Սանկտ Պետերբուրգ, 7 հունիսի, 2024թ.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցություններն Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման շուրջ, պայմանով, որ բանակցությունները հիմնված լինեն նախկինում Մինսկում և Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների և այսօր հաստատված իրողությունները հաշվի առնելու վրա։

«Բոլոր զինված հակամարտություններն ավարտվում են խաղաղության համաձայնագրով, Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել բոլորի հետ, և Ռուսաստանին անհրաժեշտ է հուսալի համաձայնություն, որը բխում է իր շահերից»,- ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային 27-րդ համաժողովում:

Խոսելով Արևմուտքի կողմից Ուկրաինային տրամադրվող հեռահար ճշգրիտ կառավարվող սպառազենի և այն Ռուսաստանի տարածքում թիրախներ խոցելու թույլտվության մասին՝ Պուտինն ասել է, որ Ռուսաստանն էլ կարող է պատասխանել հեռահար զենք տրամադրելով Արևմուտքը թշնամի համարող այլ դերակատարներին, սակայն դա դեռ չի արել և մտադիր չէ անել անմիջապես։

Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողության» {Ուկրաինայում պատերազմի} նպատակները կիրականացվեն:

Նրա խոսքով, Ռուսաստանը կարող է արագացնել այդ գործողության ընթացքը, սակայն դա կհհանգեցնի լրացուցիչ կորուստների։ Ռուսաստանի ռազմական ծախսերը պետք է հարմարեցվեն ներկա կարիքներին և տնտեսական զարգացման մակարդակներին։

Պուտինն ընդգծել է, որ առանց պատճառի չպետք է քննարկել միջուկային հարվածի հնարավորությունը։ Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի միայն հատուկ հանգամանքներում, և նա չի կարծում, որ հիմա կա այնպիսի իրավիճակ, որը կարող է պահանջել միջուկային զենքի կիրառում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG