Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ անցած գիշերվա ընթացքում ուկրաինական 22 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել, կամ չեզոքացրել։
Դրոններից 15-ը ոչնչացվել են սահմանամերձ Բրյանսկի մարզում, 6-ը՝ Ղրիմում, մյուսները Կուրսկում, Լիպեցկում։
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երկու տղամարդ է վիրավորվել։ Նրանք գտնվել են ավտոմեքենայում և ԱԹՍ-ի հարվածից բեկորային վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել։