Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Ուկրաինան հաղորդում են ԱԹՍ-ներ խոցելու մասին


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ուկրաինայի հակաօդային ուժերը հոկտեմբերի լույս 1-ի վաղ առավոտյան երկրի 7 շրջաններում խոցել են Ռուսաստանի կողմից արձակված 32 անօդաչու թռչող սարքերից 29-ը, ասվում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդագրությունում:

Ռուսական ռմբակոծությունների թիրախ են դարձել Չերկասի, Կիրովոգրադի, Միկոլայի, Խերսոնի, Պոլտավայի, Սումիի և Դնեպրոպետրովսկի շրջանները, հայտնել են ռազմաօդային ուժերը՝ հավելելով, որ ևս երեք անօդաչու թռչող սարքեր կորցրել են ուղղությունը և վնաս չեն հասցրել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ, իր հերթին, հայտնել է, որ հոկտեմբերի լույս 1-ի վաղ առավոտյան իր հակաօդային պաշտպանությունը Բելգորոդի սահմանային շրջանի վրա ութ ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG