Մատչելիության հղումներ

Ռուսաստանն «անցանկալի է» համարել Քլունիի հիմնադրամի գործունեությունը


Ամալ Քլունին ամուսնու՝ Ջորջ Քլունիի հետ, 2023թ․
Ամալ Քլունին ամուսնու՝ Ջորջ Քլունիի հետ, 2023թ․

Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է համարել «Հանուն արդարության Քլունի հիմնադրամի» (Clooney Foundation for Justice) ոչ կառավարական կազմակերպության գործունեությունը Ռուսաստանի տարածքում։

«Հանուն արդարության Քլունի ֆոնդը» հիմնադրվել է 2016 թվականին Նյու Յորքում՝ կինոաստղ Ջորջ Քլունիի և նրա կնոջ՝ մարդու իրավունքների հարցերով փաստաբան Ամալ Քլունիի կողմից։ Այն գործում է ավելի քան չորս տասնյակ երկրներում։

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը գտնում է, որ հիմնադրամը Ռուսաստանին վարկաբեկելու գործունեություն է ծավալում։

«Մարդասիրական գաղափարների քողի ներքո կազմակերպությունը նպաստում է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության քրեական հետապնդման նախաձեռնություններին, հրապարակայնորեն տարածում է օտարերկրյա գործակալների և ՀԿ-ների վերաբերյալ ռուսական օրենսդրության բացասական կեղծ փորձագիտական գնահատականները», - ասված է Ռուսաստանի գլխավոր դատախազի մամուլի հաղորդագրությունում։

Իրավաբան Ամալ Քլունին շատ գործերով է հայտնի։ Մասնավորապես, նա պաշտպանել է «Վիքիլիքս»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին։ 2015 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նա պաշտպանել է Հայաստանի շահերը Շվեյցարիան ընդդեմ թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչիքի գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG