Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերը «Շահեդ»-ներով հարվածել են Կիևին


Կիև, 21-ը մարտի, 2024թ․
Կիև, 21-ը մարտի, 2024թ․

Հոկտեմբերի լույս 3-ի գիշերը ռուսական կողմը «Շահեդ»-ներով հարվածել է Կիևին։ ՀՕՊ ուժերը կործանել են մայրաքաղաքի ուղղությամբ թռչող բոլոր անօդաչու սարքերը, հայտարարել է Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանության համակարգերը «հայտնաբերել և խոցել են մոտ մեկ տասնյակ հարձակողական անօդաչու թռչող սարքեր Կիևի շրջակայքում և օդային տարածքում»։ Պոպկոն պնդում է, որ բեկորներն ընկել են քաղաքի Դեսնյանսկի թաղամասում։

«Բայց հետևանքները նվազագույն են. ավերածություններ, հրդեհներ չեն եղել, զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել», - պարզաբանել է Պոպկոն:

Հոկտեմբերի 2-ի երեկոյան ռուս զինվորականները հարվածել էին նաև Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի ուղղությամբ՝ պատճառելով ավերածություններ, ինչի հետևանքով տաս մարդ էր վիրավորվել:

Ռուսական կողմը պարբերաբար հերքում է թիրախային հարձակումները ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG