Մատչելիության հղումներ

Ռուսական ուժերի կողմից Կոնստանտինովկայի հրթիռակոծության հետևանքով 3 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել


Ուկրաինա - Կոնստանտինովկայի սուպերմակետին ռուսական զինուժի հասցրած հարվածի հետևանքները, 9-ը օգոստոսի, 2024թ.
Ուկրաինա - Կոնստանտինովկայի սուպերմակետին ռուսական զինուժի հասցրած հարվածի հետևանքները, 9-ը օգոստոսի, 2024թ.

Դոնեցկի շրջանային վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը հայտնել է, որ ռուսական ուժերի կողմից Կոնստանտինովկա քաղաքի հրթիռակոծության հետևանքով երեք մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։

Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ մահացած տղամարդիկ 24-ից 69 տարեկան են։

Ֆիլաշկինը հավելել է, որ հարվածների հետևանքով վնասվել են բարձրահարկ շենք, վարչական շենք, խանութ, դեղատուն, ավտոմեքենաներ, էլեկտրահաղորդման գծեր։

Կոնստանտինովկան գտնվում է Դոնեցկի մարզի Կրամատորսկի տարածաշրջանում, վերջին շրջանում հաղորդվում է, որ ռուսական զորքերն այս քաղաքի ուղղությամբ են առաջ շարժվում:

XS
SM
MD
LG