«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ վկայակոչելով Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը, հաղորդում է, որ սեպտեմբերի 24-ից մինչև 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի։
Ընկերությունը նշել է, որ պատճառը Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքների իրականացումն է։
Հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է այսօր ժամը 07:00-ից:
«Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին», - ասված է հաղորդագրությունում: