Մատչելիության հղումներ

Մոսկվայում Wildberries-ի գրասենյակի մոտ կրակոցների հետևանքով կա զոհ


Մոսկվայում՝ Կրեմլի մերձակայքում գտնվող Wildberries ռուսական խոշորագույն առցանց խանութի գրասենյակի մոտ, հրաձգություն է տեղի ունեցել, մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։

Խանութի հիմնադիր, Ռուսաստանի ամենահարուստ կանանցից Տատյանա Բակալչուկն իր ամուսնուն է մեղադրել, նշելով, որ վերջինս փորձում է տիրանալ ընկերությանը։ Նրա խոսքով՝ Վլադիսլավ Բակալչուկը մի խումբ զինված մարդկանց հետ փորձել է մտնել գրասենյակ։ Նա իր հերթին նշում է, որ ժամանել է բանակցությունների համար, սակայն իր թիմի հետ ենթարկվել է հարձակման անհայտ անձանց կողմից։

Ընդհանուր առմամբ, կոնֆլիկտի արդյունքում ոստիկանություն է տարվել մոտ 30 մարդ, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։

  • Ամուսինների հակասությունների մասին հայտնի դարձավ այս ամառ Wildberries-ի՝ արտաքին գովազդի խոշորագույն օպերատոր Russ group-ի հետ միացման մասին հայտարարությունից հետո։ Գործարքը հավանության է արժանացել անձամբ Ռուսաստանի նախագահի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG