Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ուղղաթիռ է կործանվել


Robinson R-66 ուղղաթիռ, Ռուսաստան, արխիվային լուսանկար
Robinson R-66 ուղղաթիռ, Ռուսաստան, արխիվային լուսանկար

Ռուսաստանի Ամուրի շրջանում Robinson R-66 ուղղաթիռ է կործանվել, հաղորդում է Ռուսաստանի Քննչական կոմիտեն՝ նշելով, որ ուղղաթիռում չորս մարդ է եղել։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել ամենայն հավանականությամբ երեկ առավոտյան, ինքնաթիռի կործանման վայրը ճշտված է, զոհերի մասին տեղեկությունները հստակեցվում են։

Ըստ աղբյուրի՝ ուղղաթիռը դուրս է եկել փայտանյութի վերամշակման գործարանից, սակայն նշանակված վայր չի հասել։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման հոդվածով: Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ որոնողական աշխատանքները շարունակվել են ավելի քան մեկ օր, վթարի հետևանքով զոհվել են օդաչուն և երեք ուղևորները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG