Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ձերբակալվել է բլոգեր Ալեքսեյ Տրունովը


Ոստիկանական մեքենա Ռուսաստանում
Ոստիկանական մեքենա Ռուսաստանում

Ռուսաստանի հյուսիսարևմտյան Կարելիայի շրջանի ոստիկանությունը ձերբակալել է բլոգեր Ալեքսեյ Տրունովին` նրա տունը խուզարկելուց հետո:

Տրունովը պատրաստվում էր մասնակցել խորհրդային «Մեծ մաքրում» արշավի հազարավոր զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը։

Փետրվարին Տրունովը մեղավոր էր ճանաչվել ուկրաինական պատերազմը դատապարտող առցանց մեկնաբանությունների համար և պարտավորեցրել էին տուգանք վճարել: Այսօր 5-ին անհայտ անձինք նաև բռնի ուժով փորձել են ներխուժել Կարելիայում բնակվող ուկրաինամետ ակտիվիստ Անդրեյ Լիտվինի բնակարան։

Գործընկերների փոխանցմամբ՝ առավոտից չեն կարողանում կապ հաստատել նրա հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG