Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դատարանը Wall Street Journal -ի թղթակից Գերշկովիչին դատապարտեց 16 տարվա ազատազրկման


Եկատերինբուրգում անցկացված դռնփակ դատավարությունում Wall Street Journal -ի թղթակից Էվան Գերշկովիչը դատապարտվեց 16 տարվա ազատազրկման։ Մեղադրող կողմը 18 տարի էր պահանջել։

Վկաների հարցաքննությունն ու ապացույցների ուսումնասիրությունն ընդամենը մեկ օր տևեց և ավարտվեց հուլիսի 18-ին, իսկ այսօր դատավորը վճիռ կայացրեց։

Նախկին Խորհրդային միության փլուզումից հետո Գերշկովիչը առաջին ամերիկացի լրագրողն է, որ Ռուսաստանում դատապարտվեց լրտեսության մեղադրանքով։

Հետաքննության վարկածով նա տեղեկատվություն էր հավաքում «Ուրալվագոնզավոդի» մասին, որը ռազմական տեխնիկա է արտադրում և վերանորոգում։

Գերշկովիչը մեղքը չի ընդունել, պնդելով, որ Ռուսաստանում զբաղվել է բացառապես լրագրողական գործունեությամբ։ Wall Street Journal -ը և ԱՄՆ-ի պաշտոնյաներ նրա դեմ գործը շինծու են որակել։

Գերշկովիչը ձերբակալվել է 2023 թվականի մարտին։ Նրան լրտեսության մեղադրանք էր առաջադրվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG