Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Բիրոբիջանի բանտում մահացել է հակապատերազմական ակտիվիստ Պավել Կուշնիրը


Ռուսաստանի հեռավորարևելյան Բիրոբիջանի բանտում մահացել է հակապատերազմական ակտիվիստ Պավել Կուշնիրը։

Ռուսաստանյան աղբյուրների համաձայն՝ 39-ամյա Կուշնիրը մահացել է չոր հացադուլի հետևանքով, որն ակտիվիստը սկսել էր ընդդեմ Ուկրաինայում շարունակվող Ռուսաստանի պատերազմի։

Կուշնիրը մասնագիտությամբ երաժիշտ է, աշխատում էր ֆիլհարմոնիայում, հակապատերազմական գրքի հեղինակ է, յութուբյան ալիք ուներ, որում քննադատում էր Ուկրաինայի հարցում Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը։

Ակտիվիստի ձերբակալության մասին հայտնի դարձավ մայիսի վերջին, հաղորդվել է, որ նա բերման է ենթարկվել կեղծ փաստաթուղթ կրելու համար, սակայն նրա դեմ քրեական գործ հարուցվեց ահաբեկչական գործունեությանն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG