Ռուսական ուժերը «երկու առանցքային մարտավարական գործողություններ» են իրականացնում՝ Ուկրաինայի արևելյան Դոնեցկի մարզի Պոկրովսկ ռազմավարական քաղաքը գրավելու շրջանակներում։
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտն է այս տեղեկությունը տրամադրել՝ նշելով անգամ ուղղությունները՝ առաջինը Նովոգրոդիվկա-Հրոդիվկա գծի երկայնքով՝ Պոկրովսկից արևելք՝ «նպատակ ունենալով շարժվել դեպի քաղաքի ծայրամասեր»։
Երկրորդը, ըստ նույն աղբյուրի, Սելիդովե-Ուկրաինս-Հիրնիք գծի երկայնքով է՝ դեպի հարավ-արևելք՝ «նպատակ ունենալով վերացնել խոցելիությունը ուկրաինական հակագրոհների համար»: