Մատչելիության հղումներ

Ռուսական որոշ արտիստների մասնակցությունը Ղրղզստանի Անկախության օրվան միանշանակ չի ընդունվել


Ֆիլիպ Կիրկորովը և Ստաս Միխայլովը, արխիվ
Ֆիլիպ Կիրկորովը և Ստաս Միխայլովը, արխիվ

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը հայտնել է, որ ռուս երգիչներ Ստաս Միխայլովը, Ֆիլիպ Կիրկորովը և Լյուսյա Չեբոտինան, ովքեր բացահայտորեն աջակցում են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ելույթ կունենան օգոստոսի 31-ին երկրի Անկախության օրվա տոնակատարություններին։

Այս լուրը միանշանակ չի ընդունվել մի խումբ մարդկանց մոտ, որոնք դա անարգանք են համարում Ուկրաինայի նկատմամբ։ Վերջիններս նաև պահանջել են իշխանություններից պարզել, թե որքան են վճարվելու ռուս արտիստները, ինչին ի պատասխան Ջապարովն ասել է, որ ելույթներն անվճար են լինելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG